00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ-նկարիչ Սամվել Մայիլյան. «Իսկ ես ուրախ եմ, որ փշերը վարդեր ունեն»

© Личный архив Самвел Маилян
Самвел Маилян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Մայիլյանն ասում է, որ նկարում է «անհիշելի ժամանակներից»: Նրա նկարներում գերիշխում են ծաղիկները: Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է ընկերոջ՝ նկարիչ ու գեներալ-մայոր Մայիլյանի մասին:

Ուզում եք, որ ձեզ գրածները որքան հնարավոր է քիչ մարդ կարդա, ուրեմն ձեր ասելիքը սկսեք մեջբերումից: Կամ միանգամից երկու մեջբերումից, որպեսզի վերջնականապես հիասթափեցնեք ընթերցողին: Հասկանալով, որ ամեն ինչ ի վնաս ինձ է լինելու, այնուհանդերձ, ես հենց այդպես էլ անում եմ:

Երկու կարծիք՝ նույն թեմայի վերաբերյալ

Կարծիք առաջին. «Մայիլյանի արվեստը բնորոշվում է բացառիկ ինքնատիպությամբ, որքան անկրկնելի է, այնքան՝ ավանդական, նրա արվեստում գերիշխում է զգացմունքը, որը հատուկ է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կերպարվեստին…»:

Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Աստված կարտասվի՞ Հայաստանի պատճառով

Կարծիք երկրորդ. «Նման բան ի զորու է անել միայն իսկական կառավարիչը: Մայիլյանի կտավներում զգացվում է, որ համակարգային մոտեցում է ցուցաբերված, սակայն նա հմտորեն կառավարում է ներկապնակը` բացահայտելով գույների, բարության, ջերմության և սիրո անկրկնելի ու հիասքանչ աշխարհը»:

Առաջին դեպքում ասվածի բովանդակությունը պարզ է ու հասկանալի: Մեկնաբանության հեղինակն էլ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին է:

Երկրորդ տեսակետը ներկայացրել է Եվգենի Պատալովը՝ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարարը: Բովանդակության առումով կարող են հարցեր առաջանալ, բայց ձևը ճիշտ է ընտրված: Սամվել Մայիլյանը ոստիկանության գեներալ-մայոր է, և կառավարելը նրա համար սովորական բան է:

Այս երկու տեսակետներից բացի, տասնյակ այլ կարծիքներ կան, որոնք որոշում են Մայիլյանի տեղը Ռուսաստանի և Հայաստանի վրձնի վարպետների շարքում, իսկ եթե ասենք, որ գեներալ-նկարչի բազմաթիվ կտավները զարդարում են Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ցուցասրահները, ապա կարելի է շատ ավելին ասել:

© Личный архив Սամվել Մայիլյանի ստեղծագործություններից
Картина Самвела Маиляна - Sputnik Արմենիա
Սամվել Մայիլյանի ստեղծագործություններից

Գեներալական տաբատի գունաժապավենի ու անփույթ դրած «պանամայի» համադրությունն էլ մտացածին չի թվա, եթե հիշենք Ալեքսեյ Հեքիմյանին:

Նա նույնպես գեներալ էր, նույնպես հայ և նույնպես փորձում էր համադրել երկուսը մեկում՝ մարդասպանների հետ պայքարը երաժշտական արվեստի հետ, սակայն այնպես էր միավորում այդ երկուսը, որ երգերը բնական էին հնչում, այլ ոչ թե այսպես. «Нинка как картинка с фраером идёт. Дай мне, Сеня, финку я пойду вперёд…»: Մյուս կողմից այնքան հրաշալի երգեր էր գրում, որ դրանց թիվը ներդաշնակորեն համադրվում էր Մոսկովյան շրջանում կատարված վտանգավոր հանցագործությունների բացահայտումների թվի հետ:

Ամեն ինչ լավ էր, քանի դեռ գեներալական ուսադիրներով կոմպոզիտորին իր մոտ չէր կանչել ԽՍՀՄ ներքին գործերի մինիստր Շչոլոկովը և չէր առաջարկել ընտրություն կատարել՝ կամ մնալ Մերձմոսկովյան շրջանի քրեական հետախուզության ղեկավար, կամ երգեր գրել: Հեքիմյանն ընտրեց երգը:

Մայիլյանի հետ նման բան տեղի չունեցավ. ծառայությունը սկսեց Երևանում, հետո շարունակեց Մոսկվայում՝ որպես ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի պետի գիտական գծով տեղակալ, ու, ըստ էության, ստեղծագործ աշխատանք կատարեց նաև իրավաբանության ոլորտում: Պարզվեց, որ յուղաներկով նատյուրմորտներ նկարելը ոչ միայն չէր խանգարում, այլ միայն ավելի էր սրում ՌԴ վաստակավոր իրավաբան, ի.գ.դ., պրոֆեսորի միտքն ու երևակայությունը:

… Այն ամենն, ինչով ապրում եմ, ինչ սիրում և գնահատում եմ, պատկերված է իմ աշխատանքներում, և ես պարզապես երջանիկ եմ, երբ դրանք ուրախություն են պարգևում մարդկանց, — ասում է Մաիլյանն` ավելացնելով, որ նկարում է անհիշելի ժամանակներից:

© Личный архив Սամվել Մայիլյանի ստեղծագործություններից
Картина Самвела Маиляна - Sputnik Արմենիա
Սամվել Մայիլյանի ստեղծագործություններից

Որքան ժամանակ հիշում եմ ընկերոջս, երջանիկ եմ ոչ միայն այն պատճառով, որ նա նկարում է, այլ նաև երջանիկ եմ, որ նկարում է այն, ինչ սիրտն է պահանջում: Ոչ նրա անձնական հավաքածուում, ոչ էլ ցուցահանդեսներին չեք տեսնի բարձրաստիճան ուսադիրներով որևէ մեկի դիմանկարը` սա ձիգ կեցվածքի անխախտ կանոնն է:

Կտավներում առաջին հերթին ծաղիկներ են պատկերված: Ինչո՞ւ ծաղիկներ: Հավանաբար այն պատճառով, որ ծաղիկները «աշխատանքային» օրեր չունեն, նրանք միշտ տոնական հագուստով են:

Ծաղիկների այս ծովում (իր արվեստում պակաս տեղ չի հատկացրել նաև ծովին) շատ են վարդերը: Ինչո՞ւ:

«Ոչ բոլորին է դուր գալիս այն փաստը, որ վարդը փշեր ունի, իսկ ես ուրախ եմ, որ փշերը վարդեր ունեն»: Փիլիսոփայական, խորիմաստ միտք է:

Ցուցահանդեսների կատալոգներում կարելի է միայն երկու դիմանկար գտնել՝ «Հոր դիմանկարն» ու «Մոր դիմանկարը»: Ինչո՞ւ: Ասում են՝ մեկ հայրն ավելին է, քան հարյուր ուսուցիչը: Սամվել Մայիլյանի դեպքում՝ մեկ մայրը նույնպես: Այդ պատճառով էլ դիմանկարները երկուսն են:

Եվ չմոռանանք. «Երբեք ընկերություն մի արա մի մարդու հետ, որը քեզանից լավը չէ»:

Ու քանի որ Սամվելը միշտ դեպի լավն է ձգտում, գեներալ-նկարչի ընկերների թիվն էլ մեծ է: Շատ մեծ:

Русская версия

Լրահոս
0