ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունքը չեն նվաճել:
Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:
«Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», — ասաց Աշոտ Վարդապետյանը:
Աշխարհի թիմային առաջնությունը կանցկացվի Խանտի Մանսիյսկում հունիսի 16-ից 28-ը: