00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջազն ու հայը նույն պատմությունն են պատմում

© Jérôme MichelettiАлекси Авакян
Алекси Авакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայում 1954 թվականին հիմնադրված Jazz Magazine-ը, որն այսօր ջազին նվիրված եվրոպական առաջատար ամսագրերից է, 2014 թվականին հայազգի երաժիշտ Ալեքսի Ավաքյանին շնորհեց «Ֆրանսիական հայտնություն» կոչումը:

Մարսելում ծնված և այսօր Փարիզում բնակվող սաքսոֆոնահար Ալեքսի Ավաքյանի փարիզյան համերգները բազմամարդ են: Անշուշտ, մայրաքաղաքի բնակիչները սիրում են ջազ, սակայն Ալեքսիի երեկոների ժամանակ հնչում են տարբերվող ելևէջներ, չափազանց հարազատ հայի սրտին և ավելի քան հաճելի եվրոպացու ականջին: Լիլիթ Սոխակյանը զրուցել է Ալեքսի Ավաքյանի հետ:

-Ալեքսի, ե՞րբ հասկացար, որ քոնը երաժշտությունն է:

— Միշտ երազել եմ նվագել… Մայրիկս քանոնահար էր, նրա շնորհիվ մանկուց սիրել եմ երաժշտությունը: Ես Մարսելում եմ ծնվել: Նախ սովորել եմ դաշնամուր նվագել, ապա` կիթառ, իսկ ավելի ուշ` սաքսոֆոն: Մասնագիտական ընտրության սկզբնական փուլում գնացի համալսարան, ուսումնասիրեցի սոցիոլոգիա, սակայն շատ շուտ հասկացա, որ դա իմը չէ: Որոշեցի հետևել սրտիս թելադրանքին և նվագել: Սկզբում իհարկե դժվար էր: Նվագելուն զուգահեռ ամեն տեսակ գործ էի անում, բայց կարևորը երաժշտությունն էր:

-Իսկ ինչո՞ւ ընտրեցիր ջազը:

— Ազատ երաժշտություն է, կարող ես առանց որևէ սահմանների փնտրել քո ինքնությունը: Ջազի դաշտն այնքան անսահման է, որ յուրաքանչյուրը կարող է գտնել իր անձնական ոճը: Ես հետևեցի իմ հայկական ձայնին` փորձելով ժողովրդականը համադրել մյուս ոճերի հետ:

© Alexis AvakianԱլեքսի Ավաքյան
Алекси Авакян - Sputnik Արմենիա
Ալեքսի Ավաքյան

-Տևական ժամանակ է՝ Մարսելից տեղափոխվել ես Փարիզ: Մասնագիտական տեսանկյունից քաղաքների միջև տարբերությունը մե՞ծ է:

— Իհարկե մեծ է, Մարսելում նվագելու քիչ տեղ կա: Ոլորտը միանշանակ թույլ է: Փարիզում երաժշտի համար ընդարձակ դաշտ կա, ավելի միջազգային է:

-Այդ միջազգային քաղաքը գրկաբա՞ց է ընդունում եկողներին:

— Հեշտ չէ, պետք է պայքարել: Երբ սկզբում եկա Փարիզ, ամեն երեկո գնում էի տարբեր վայրեր նվագելու, նոր երաժիշտների հետ ծանոթանալու: Նաև կարևոր էր, որ հանդիսատեսն ինձ ճանաչեր: Հաստատվելու համար տարիներ պետք եղան: Կամաց-կամաց իմ խումբը կազմեցի, և 2013 թվականին ձայնագրեցինք առաջին սկավառակը:

-Եվ անվանեցիր այն «Digging Chami»: Բառախա՞ղ է:

— Այո, հայերիս համար պարզ է նշանակությունը` դիգին (տիկին), բայց նաև անգլերեն to dig նշանակում է հարգել, սիրել, իսկ Շամին իմ մեծ տատն էր` Շամիրամը: Քանի որ մեր ընտանիքի տղամարդիկ շուտ են մահացել, ես հիմնականում մեծացել եմ մեծ տատիկիս հետ: Նա Ցեղասպանության դեպքերից հետո գաղթել էր Հունաստան, ապա տեղափոխվել Մարսել, իսկ 1947 թվականին Ստալինի ժամանակ վերադարձել Հայաստան:

-Այսինքն, առաջին սկավառակդ երախտագիտության խոսք էր տիկին Շամիրամին:

— Անշուշտ: Նաև ցանկանում էի երաժշտության միջոցով մարդկանց պատմել իմ պատմությունը: Ջարդը և բազմաթիվ գաղթերը իմ և մի ամբողջ ժողովրդի պատմության, ի վերջո մեր ինքնության անբաժան մասն են կազմում: Ուզում էի այդ ամենի մասին պատմել իմ ունկնդրին:

-Երկրորդ սկավառակդ, որը լույս է տեսել բոլորովին վերջերս, կոչվում է «Hi Dream»: «Բարև երազանք», թե՞ «հայի երազանք»:

— Կրկին բառախաղ է, բայց նախևառաջ` հայի երազանք:

-Եվ ո՞րն է հայի երազանքը:

— Մի հայ տղայի երազանքն էր դառնալ երաժիշտ (ծիծաղում է): Իրականում սկավառակն իր մեջ համախմբում է տարբեր հայերի տարբեր երազանքները: «Glendale» կատարումը նվիրված է այդ քաղաք տեղափոխվել ցանկացող մի հայ ընտանիքի երազանքին, «Boulevard des grands pins» կոչվող ձայնագրությունը կրում է մարսելյան մի փողոցի անուն, որտեղ գաղթերից հետո հաստատվել էր մեծ տատս: Այդ փողոցը «Սեն Լու» թաղամասում էր, որտեղ ապրում էին հիմնականում հայ ընտանիքներ` բազմաթիվ երազանքներ պահած իրենց սրտերում: Մի խոսքով, կարելի է ասել, որ երկրորդ սկավառակի նպատակը նույնն էր, ինչ և առաջինինը` երաժշտության միջոցով պատմել իմ ժողովրդի պատմությունը:

-Ինչպիսի՞ տրամադրություն է տիրում համերգների ժամանակ:

— Հանդիսատեսից գալիս է աննկարագրելի էներգետիկա: Հատկապես, երբ համերգը զուգորդվում է դուդուկով: Եվրոպացիների համար դուդուկը չտեսնված և հետաքրքիր գործիք է, ձայնը շատ զգացմունքային է և ազդեցիկ: Ըստ իս, մեր երաժշտության մեջ դուդուկն է, որ տալիս այդ ազգային ինքնության համը:

© Jérôme MichelettiԱլեքսի Ավաքյան, դուդուկահար՝ Արտյոմ Մինասյան
Алекси Авакян - Sputnik Արմենիա
Ալեքսի Ավաքյան, դուդուկահար՝ Արտյոմ Մինասյան

-Կարծու՞մ ես՝ դուդուկը ջազի հետ լավ է համադրվում:

— Նայած, թե ինչպես ես համադրում: Պետք է զգույշ լինել, կարող է բավականին ռաբիս մի բան ստացվել:

— Կարո՞ղ ենք ասել, որ հայերն ունեն ջազի մեջ հաստատված անուն:

— Այո, աշխարհում հայտնի հայ երաժիշտներ ունենք: Գիտեմ, որ Երևանում էլ փայլուն երաժիշներ կան: Ցանկությունս մեծ է հայաստանյան խմբերի հետ համատեղ ծրագրեր իրականացանել: Հուսով եմ, մի օր անպայման…

— Իսկ ինչո՞վ է պայմանավորված հայի և ջազի այդ հաջող միացությունը:

— Ջազի մեջ շատ է բլյուզն ու տխրությունը, նաև բողոքականությունը, այդ ամենը առկա է նաև հայերիս մեջ: Գուցե դա է լավ համադրության պատճառը: Ջազն ու հայը նույն պատմությունն են պատմում:

Русская версия

Լրահոս
0