ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ արտակարգ իրաիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մի քանի պտույտ գործելով, մոտ 200 մետր, շրջվել ձորը. կա 2 զոհ և 3 տուժած: Ավտոմեքենայի ուղևորներ` 32-ամյա Վարթիթեր Գ.-ն (ԼՂՀ քաղաքացի) և 57-ամյա Արևիկ Թ.-ն տեղում մահացել են:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհերի դիերը, իսկ վարորդ՝ 35-ամյա Արմեն Մ.-ն, ուղևոր՝ 60-ամյա Վ. Մ.-ն և 36-ամյա Կ. Մ.-ն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել, մահացածել են վարորդի մայրը, նշանածը, իսկ վնասվածքներ են ստացել վարորդի հայրն ու եղբայրը: