ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է, որ հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց:
«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս», — ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Նրա խոսքով՝ որքան հնարավոր է, կատարում է բժիշկների հորդորները: