00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գարեջրի առաջին արտադրողները

© vsluhПиво
Пиво - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարեջրի պատրաստման պատմությունը Հայաստանում տանում է դեպի հեռավոր անցյալ: Հայտնի փաստ է, որ դեռևս մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմաբան Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ հիշատակում է, թե ինչպես է ինքը Հայաստանում գարեջուր համտեսել՝ նշելով այդ ըմպելիքի պատրաստման եղանակն ու համային գերազանց հատկությունները:

Երբ 19-րդ դարի 80-ական թվականներին Ռուսական կայսրությունում սկսեց լայն թափով զարգանալ շշալցված գարեջրի պատրաստման արտադրությունը՝ գարեջրի գործարանային արտադրություններ սկսեցին հիմնվել նաև Կովկասում, այդ թվում մեր տարածաշրջանում՝ Երևան, Ալեքսանդրապոլ (Գյումրի) և Կարս քաղաքներում: Գարեջուր պատրաստելու համար հայ արտադրողները անհրաժեշտ հումքը` բարձրորակ գարին ստանում էին հիմնականում Կարսի մարզից:

Նահանգային կենտրոն Երևանում գարեջրի արտադրության առաջատարը գործարար Հարություն Ավետյանցն էր: Նրա գարեջրի գործարանը տեղակայված էր քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդան (Զանգու) գետի ձորում, մոտավորապես ներկայիս Հաղթանակի կամրջի մոտակայքում: Հարություն Ավետյանցը ժառանգել էր այստեղ գործող բամբակի գործարանը իր հորից՝ Խաչատուր Ավետյանցից, ընդլայնել այն և գործարկել բրնձի մշակման նոր արտադրամաս: Այնուհետև, 1892 թվականից սկսած, ներկրելով համապատասխան արտադրական սարքավորումներ, Ավետյանցը հիմնում է արդեն գարեջրի պատրաստման և շշալցման «Զանգա» գործարանը:

© Из архива Р.Шухяна Հրազդան գետի ձորը Երևանում, որտեղ գտնվում էր Հարություն Ավետյանցի «Զանգա» գարեջրի գործարանը, 20-րդ դարի սկիզբ
Разданское ущелье в Ереване, где находился пивной завод Арутюна Аветянца Занга, начало 20 века.  - Sputnik Արմենիա
Հրազդան գետի ձորը Երևանում, որտեղ գտնվում էր Հարություն Ավետյանցի «Զանգա» գարեջրի գործարանը, 20-րդ դարի սկիզբ

Ժամանակիցների վկայությամբ, Ավետյանցի գործարանի գարեջուրը հիանալի համային հատկանիշներ է ունեցել, որին մեծապես նպաստում էր գարեջրի պատրաստման համար օգտագործվող երևանյան աղբյուրների քաղցրահամ ջուրը: Գործարանի արտադրանքը ոչ միայն լավագույններից էր համարվում Հարավային Կովկասում, այլ նաև պահանջարկ ուներ Ռուսական կայսրության քաղաքներում և անգամ՝ Եվրոպայում, որտեղ Ավետյանցի գործարանի գարեջուրը 1910 թվականին Հռոմի և Նեապոլի ցուցահանդեսներում արժանացավ բարձրագույն պարգևների: Պատկերում ներկայացվում է 20-րդ դարասկզբին Երևանի «Զանգա» գարեջրի գործարանում արտադրված «Բոկ-Բիր» տեսակի գարեջրի պիտակը:

© oldlabelsԵրևանի «Զանգա» գարեջրի գործարանում արտադրված «Բոկ-Բիր» տեսակի գարեջրի պիտակը:
Этикетка пива Бок-Бир производства ереванского пивного завода Занга.  - Sputnik Արմենիա
Երևանի «Զանգա» գարեջրի գործարանում արտադրված «Բոկ-Բիր» տեսակի գարեջրի պիտակը:

Ալեքսանդրապոլում 19-րդ դարի վերջին գարեջուր արտադրողներն էին գործարարներ Եգոր Օսկանովը (Ոսկանյան), Համազասպ Ծաղիկյանը և Մ. Ձիթողցյանը: Նրանց արտադրանքը ոչ միայն տեղական սպառման համար էր, այլ նաև արտահանվում էր Կովկասի տարբեր քաղաքներ: Մ. Ձիթողցյանն, օրինակ, գարեջրի մասնագիտացված խոշոր խանութ-պահեստ ուներ Թիֆլիսում, ուր հաջողությամբ վաճառվում էր միայն իր գործարանում պատրաստված և շշալցված գարեջուրը: Պատկերում ներկայացվում է 19-րդ դարի վերջին գործարանատեր Եգոր Օսկանովի գարեջրի գործարանում արտադրված «Ալեքսանդրապոլ» գարեջրի պիտակը: Ուշագրավ է, որ պիտակի վրա արտադրողի անունն ու ազգանունը նշված է նաև հայերեն՝ «Եգոր Օսկանով», ինչպես նաև պատկերված է Ռուսական կայսրության ձեռնարկատերերին խրախուսելու նպատակով սահմանված և Եգոր Օսկանովին շնորհված «Ջանքի համար» («За усердие») պատվո նշանը:

© rupivoԵգոր Օսկանովի՝ Ալեքսանդրապոլի գործարանում արտադրված գարեջրի պիտակը:
Этикетка пива производства завода Егора Осканова в Александрополе. - Sputnik Արմենիա
Եգոր Օսկանովի՝ Ալեքսանդրապոլի գործարանում արտադրված գարեջրի պիտակը:

Գարեջրի գործարաններ էին գործում նաև համանուն մարզային կենտրոն Կարս քաղաքում, որը 19-րդ դարի վերջին արագորեն զարգանում էր: Այստեղ բնագավառի առաջատարներն էին Մելիքով (Մելիքյան) եղբայրների և Ա. Բաուերի գարեջրի գործարանները: Կարսի այդ երկու գարեջրի գործարանների արտադրանքը նույնպես պահանջված էր և արտահանվում էր՝ ստանալով պարգևներ տարբեր ցուցահանդեսներում: Պատկերում ներկայացված են Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության և Ա. Բաուերի գործարանների պիտակները:

© subscribeԿարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:
Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը: - Sputnik Արմենիա
1/3
Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:
© subscribeԿարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:
Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը: - Sputnik Արմենիա
2/3
Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:
© rupivoԿարսի Ա. Բաուերի գործարանի գարեջրի պիտակը:
Կարսի Ա. Բաուերի գործարանի գարեջրի պիտակը: - Sputnik Արմենիա
3/3
Կարսի Ա. Բաուերի գործարանի գարեջրի պիտակը:
1/3
Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:
2/3
Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:
3/3
Կարսի Ա. Բաուերի գործարանի գարեջրի պիտակը:

Նշենք նաև, որ Կովկասում գործող խոշորագույն գարեջրի գործարաններից մեկը 1882 թվականին հիմնադրված հայ ձեռնարկատեր Ի. Տերտերովի (Տերտերյան) «Նադեժդա» գործարանն էր Վլադիկավկազ քաղաքում: Գործարանը հայտնի էր նրանով, որ ամբողջությամբ աշխատում էր գարեջրի պատրաստման գերմանական բարձրակարգ սարքվորումներով և տեխնոլոգիայով: Պատկերում ներկայացվում են Ի. Տերտերովի գարեջրի գործարանի արտադրանքի պիտակները:

Русская версия

© subscribeՎլադիկավկազի Ի. Տերտերովի գործարանի գարեջրի պիտակները:
Этикетки пива завода И.Тертерова во Владикавказе. - Sputnik Արմենիա
Վլադիկավկազի Ի. Տերտերովի գործարանի գարեջրի պիտակները:
Լրահոս
0