ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 44.150 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բյուրական գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ: