00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ռուսաստանը կարող է բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը

© Фото предоставлено пресс-службой Президента РАСерж Саргсян и Владимир Путин принимают участие в сессии Совета (ОДКБ) и заседании Высшего евразийского экономического совета в Санкт Петербурге
Серж Саргсян и Владимир Путин принимают участие в сессии Совета (ОДКБ) и заседании Высшего евразийского экономического совета в Санкт Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում դրական են գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան ոչ միայն փորձագետները, այլ նաև բնակչության մեծամասնությունը։ Ոմանք Մոսկվայի հանդիպումը կապում են գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ոմանք դրանում տեսնում են կարևորագույն քաղաքական իրադարձություն։

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիային պատմեց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի, նոր դեսպանի և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա։

— Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում կարևորագույն իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում և արտացոլում է երկու երկրների հարաբերություններում վստահության բարձր մակարդակը։ Սարգսյանի այցը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ։

Վերջին տարիների սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսից ավելին հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման օգտին, աջակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը և Հայաստանի հիմնական քաղաքական կուսակցությունների մոտեցումներին, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական ռազմավարական միության ամրապնդման օգտին։

© Asatur YesayantsԱրամ Սաֆարյան
Арам Сафарян - Sputnik Արմենիա
Արամ Սաֆարյան

Կարեն Կարապետյանը և նրա կառավարությունը մեծ հեղինակություն և վստահություն են վայելում ռուս գործընկերների կողմից։ Ոմանք համոզված են, որ հետընտրական շրջանում, երբ պետք է իսկապես աշխատել նախընտրական ծրագրերի իրագործման վրա, Կարապետյանի կառավարությունը կվայելի Ռուսաստանի քաղաքական վերնախավի աջակցությունը և վստահությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի տնտեսության զարգացման լավագույն մոդելի որոնումը։

- Ռուսաստան կատարված այցերը կապվա՞ծ են արդյոք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

— Չեմ կարծում, որ ուղղակիորեն կապված է հենց ընտրությունների հետ, քանի որ մեր պատվիրակությունների նման այցերը Մոսկվա սովորական բնույթ են կրում։ Դա վկայում է երկկողմանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին։ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն ու վարչապետերը տարեկան մի քանի անգամ հանդիպում են տարբեր հարցերով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կրեմլում - Sputnik Արմենիա
Նախագահներ Պուտինի և Սարգսյանի հանդիպման մանրամասները
Հայ-ռուսական հարաբերություններում առկա է եղբայրություն, օգնություն և աջակցություն։ Ես արդեն չեմ զարմանում, երբ ռուսական քաղաքական գործիչները հայերի վերաբերյալ ավելի հաճախ են օգտագործում «եղբայրական հայ ժողովուրդ» արտահայտությունը։

- Վերջին շրջանում կրկին բարձրացվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։ Ինչպիսի՞ տրամադրություններ եք բացահայտել հայ բնակչության շրջանում հետազոտության ընթացքում։

— Մեր հասարակությունը ցավով է վերաբերվում այդ փաստին։ Սակայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ունի իր բացատրությունը։ Ռուս գործընկերները բազմիցս հարց են տվել. լավ կլինե՞ր, եթե Ադրբեջանին զենք վաճառեր ԱՄՆ-ը, Իսրայելը կամ ինչ-որ մեկը։ Ավելի լավ է զենք, որը մեզ հասկանալի է և ծանոթ։ Ռուսաստանն այդ ամենն արել է, որպեսզի հայկական պաշտպանունակությունն ինքնաբավ լինի, ընդունակ հետ մղելու ագրեսիան։

- Ռուսաստանը Հայաստանի համար ազգային անվտանգության երաշխիք է։ Ի՞նչ դեր ունի Հայաստանը Ռուսաստանի համար։

— Հայաստանում բնակվում է ավելի քան երկու միլիոն հայ, որոնցից առնվազն 225 հազարն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։ Հայաստանում մի քանի հազար տասնյակ մարդիկ Ռուսաստանի հետ կապված են գործնական և գիտական կապերով և մասնակցում են նրա հասարական կյանքում։ Երկու ժողովուրդներին կապում են միլիոնավոր կապեր։ Ռուսաստանի համար Հայաստանը հարավկովկասյան ուղղությունում ամենահուսալի գործընկերն է։ Մենք Ռուսաստանի հուսալի համախոհն ենք և նրա շահերի ներկայացուցիչը։ Հայ-ռուսական եղբայրությունը, որը բազմադարյա պատմություն ունի, մեզանով չի ավարտվի և կշարունակվի գալիք սերունդներում։

- Ի՞նչ հույսեր եք կապում Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի հետ։

— Եթե նա ավելի լավ աշխատի, մեր հասարակությունը նրանից գոհ կմնա։ Ես նրան հաջողություններ եմ մաղթում այս բարդ ոլորտում, և եթե նրան հաջողվի իր ավանդն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ, դա ընդհանուր հաջողություն գրավական կդառնա։ Շատ բացթողումներ են եղել, բայց ես հիմա չեմ ցանկանում խոսել դրանց մասին։

Русская версия

Լրահոս
0