ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Մարտի-26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 20-ից 26-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայք էջը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել էին նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Այսօր Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի առաջնությունում հանդես եկող 6 ֆուտբոլիստների անունները, որոնք ևս կմիանան ազգային հավաքականին:
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Պաշտպաններ
Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան)
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Ավելացնենք, որ Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը հավաքականին կմիանան մարտի 20-ի երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին և Արաս Օզբիլիսը՝ մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին: