Աստղիկ Ավետիսյան
Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու արվեստագետները մասնակցում են նախընտրական քարոզարշավներին։ Հայաստանում բևեռացման պատճառով բոլոր այն արվեստագետները, որոնք մասնակցում են իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, վարկաբեկվում են, սակայն պետք է հասկանալ, որ նույն երգիչը քարոզարշավի ընթացքում կարող է ելույթ ունենալ նաև մեկ այլ քաղաքական ուժի կազմակերպած միջոցառմանը և չհարել դրանցից որևէ մեկին։
Հարկ է նշել, որ որքան էլ արվեստագետի հեղինակությունը վարկաբեկվում է քարոզարշավի ընթացքում, այն որոշ ժամանակ անց վերականգնվում է։ Եթե հանդիսատեսը արտիստի իսկական երկրպագուն է, ապա կշարունակի այդպիսին մնալ` անկախ նրա նախընտրական քայլերից։