ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ճակատագրի բերումով Հայաստանում հայտված սևամորթ տղայի կենսաբանական մայրը տղայի հոր հետ հանդիպել է, երբ Մինսկում ուսանող էր։ Ռուսական ՆՏՎ- ի «Говорим и показываем» հաղորդաշարի ընթացքում Ելենան պատմել է, թե ինչու էր ստիպված հրաժարվել որդուց ու թողնել նրան ծննդատանը, ինչու է 30 տարի անց որոշել գտնել նրան։
Թոք շոու ընթացքում, իհարկե, կայացավ մոր և որդու հանդիպումը։ «Ինչպես հասկացա` Դուք իմ մայրն եք, իսկ որտե՞ղ է իմ հայրը։ Ինձ հետաքրքիր է` ինչո՞ւ եք դուք լքել ինձ Մինսկում»,-հարցեց Հրանտը մորը հանդիպման ընթացքում։
Ավելացնենք, որ Հրանտը ոչ միայն հանդիպեց իր կենսաբանական մորը, այլ նաև իմացավ, որ ինքը քույրեր և եղբայրներ ունի։
Հաղորդման ընթացքում Հրանտը հայկական ժողովրդական երգ երգեց։