ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում գրանցված միջադեպերն այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գնահատեց մշակույթի տեսակետից:
«Դա փաստում է, որ մեր հասարակության մեջ մշակույթի պակաս կա»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, որ տեղի ունեցած բոլոր միջադեպերում մասնակցում են ՀՀԿ անդամները, Ամիրյանն ասաց. Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է, և ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել»:
Բայց անկախ կուսակցական պատկանելությունից, մշակույթի նախարարը դատապարտում է դրանք:
Նշենք, որ քարոզարշավի մեկնարկից հետո հանրապետությունում պարբերաբար միջադեպեր են գրանցվում, որոնք զուգորդվում են կրակոցներով և ծեծկռտուքով:
© Sputnik / Արամ Ներսեսյան