ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հերքել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը:
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»,- գրել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Արցախի պաշտպանության նախարարը վիրավորվել է: