ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Նախնական տվյալներով` պայթուցիկ նյութը տեղադրված է եղել Արդարադատության պալատի նախասրահում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ալ Վատան» թերթը գրում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ում ոստիկանությունը կանգնեցրել էր մուտքի մոտ։ Սիրիայի Արդարադատության նախարարությունում «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին ասել են, որ պայթյունի պատճառով կան տասնյակ զոհեր, զոհերի իրական թիվը կհրապարակվի ավելի ուշ։
Այնուհանդերձ, ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ, 25 մարդ է զոհվել։
Պայթյունի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները, դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Հաղորդվում է, որ բազմաթիվ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։