ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի վարչության մամուլի ծառայությունը։
Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունները շաբաթական միջին հաշվարկով 22 չվերթ կիրականացնեն:
Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: