Ռուբեն Աղուզումցյան
«Պետք է ինքնուրույն որոշում կայացնել, այլ ոչ թե ուրիշի ազդեցության տակ ընկնել: Քանզի փոքր ազգերում միջանձնային ազդեցություններն ավելի ուժեղ են: Դրա համար մենք ուրիշների ասածին ավելի շատ տեղ ենք տալիս, քան դա անհրաժեշտ է»,-ասում է պրոֆեսորը:
Ըստ Աղուզումցյանի՝ սրա արդյունքում մարդիկ հաճախ ոչ թե ինքնուրույն են որոշում կայացնում, այլ ընդունում են այն, ինչ ընդունված է ընդունել, ինչ հարևանն ասեց, բարեկամն ասեց և այլն: