00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով ում ընկերն է ու մինչև ուր. Սաֆրաստյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

© МodelinvestТурция и Европейский союз
Турция и Европейский союз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրք գործիչների անհաջող այցերը Եվրոպական երկրներ, Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերութունների ջերմացումն ու բիզնեսմեն Թրամփի նոր քաղաքականությունը: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վերլուծում է աշխարհի խաղացողների քաղաքական քայլերը:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի- Sputnik. Եվրոպան շարունակում է Թուրքիայի «տնայնացնելու» գործընթացը: Մեկնաբանելով վերջին օրերին թուրք պաշտոնյաների նկատմամբ Եվրոպական երկրների իշխանությունների ձեռնարկած քայլերը՝ նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Տասնյակ տարիներ եվրոպական տարբեր երկրներ վարում են Թուրքիային «տնայնացնելու» քաղաքականություն, բայց մինչև հիմա դա նրանց վերջնականապես չի հաջողվում: Ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նույն համատեքստում դիտարկելով նաև Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի առիթով Հոլանդիայում և Շվեդիայում թուրք գործիչների հանդիպումները խոչընդոտելու այդ երկրների իշխանությունների ձեռնարկած քայլերը:

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Ռուսաստանի համար կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին

«Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ նախորդ տասնամյակների ջանքերն արդյունք չեն տվել: Թուրքիան, մանավանդ, Էրդողանի ղեկավարության շրջանում, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, այնպիսի հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտության մեջ: Սա, իհարկե, վրդովեցնում է եվրոպացիներին»,- ասաց Սաֆրաստյանը՝ այնուամենայնիվ ձեռնպահ մնալով Թուրքիայի և Եվրոպայի հարաբերությունների ներկա փուլն «իրարից հեռացում» որակելուց:

Անկախ որոշ սրացումներից, Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է՝ Եվրոպան Թուրքիայի առաջ դռները չի փակի, Թուրքիան էլ իր հերթին Եվրոպայի հետ կամուրջները չի այրի: Պարզապես, ժամանակ առ ժամանակ այդ երկիրը փորձում է բարձրացնել խաղադրույքները:

«Մինչև հիմա Թուրքիային հաջողվել է այս խաղը: Նա ոչ միայն տանուլ չի տվել, այլև որոշ դեպքերում ունեցել է ձեռքբերումներ: Ես կարծում են, որ հենց սա է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մշակողների և առաջին հերթին՝ Էրդողանի հաշվարկը՝ փորձել Եվրոպայից հնարավորինս շատ բան «պոկել»»,-ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետը հիշեցնում է, որ սիրիական ճգնաժամի ընթացքում միգրացիոն հոսքերի որոշ չափով կառավարելու դիմաց Թուրքիան կարողացավ Եվրոպայի առաջ իր պահանջներն ուժեղացնել: Եվրոպան, սակայն, մշտապես ստիպված է զգոն լինել Թուրքիայի հետ հարաբերություններում, քանի որ եվրոպայում, ընդհանուր առմամբ, 4-5 մլն Թուրքիայի քաղաքացի է բնակվում, և որևէ երաշխիք չկա, որ Թուրքիան մի օր չի օգտագործի այդ պոտենցիալը Եվրոպայի դեմ:

Турция - Sputnik Արմենիա
Անհայտ անձը Թուրքիայի դրոշն է բարձրացրել Նիդեռլանդների հյուպատոսարանի վրա

Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, Ռուբեն Սաֆրաստյանը բացառապես առերևույթ է համարում, քանի որ, ըստ նրա, Թուրքիան դրանով փորձում է Եվրոպային ցույց տալ, որ իր նկատմամբ նման քաղաքականություն վարելու դեպքում ինքը կշրջվի դեպի Ռուսաստան: Միաժամանակ, ՌԴ-ին էլ ակնարկում է, թե իր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավացնելով, ինքը պատրաստ է Եվրոպայի հետ վատացնել հարաբերությունները:

Բայցևայնպես, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, ՌԴ- Թուրքիա հարաբերությունների ջերմացումը որոշակի սահմանագծին կանգ կառնի:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի ադամ է: Իսկ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի նկատմամբ վերջին տարիներին վարում է բավական սուր քաղաքականություն: Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ լինելով, իր ռազմական միջոցները, զենքը ստանում է Արևմուտքից, ԱՄՆ-ից, և սա էլ շատ կարևոր սահմանափակում է Թուրքիայի համար: Եվ, երրորդ՝ Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը ռազմավարական առումով ոչ միայն չեն համընկնում, այլև հակադրվում են»,- ասաց Սաֆրաստյանը:

Իսկ այն, որ վերջերս Նախագահ փոխած ԱՄՆ-ը Թուրքիայի շուրջ ծավալվող իրադարձություններն այս անգամ լռության մատնեց, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ վկայությունն է այդ երկրի որդեգրած նոր քաղաքականության:

Եթե մինչ այժմ Թուրքիան տրիլիոններ էր ծախսում աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններում իր դերակատարությունն ապահովելու համար, ապա բիզնեսմեն Թրամփը փորձում է կրճատել իր երկրի անհարկի ծախսերը:

Русская версия

Լրահոս
0