ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում հայտարարել են զորքերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգում, որում ներգրավված է մոտ 6 հազար զինծառայող ու 1,5 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«ՀՌՕ-ի զորքերի հրամանատարը հայտարարել է մի շարք միավորումների և զորամասերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգման մասին, որոնք տեղակայված են Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջաններում, Աստրախանի և Վոլգոգրադի մարզերում, Կարարչաևո Չերքեսիայում և Ադիգեյայում, նաև ստուգումներ կանցկացվեն Հայաստանում և Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմակայանների ստորաբաժանումներում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն` գլխավոր նպատակն է ստուգել, թե ստորաբաժանումները որքանով են պատրաստ խնդիրների կատարմանը: Անսպասելի ստուգմանը կմասնակցի ավելի քան 20 շտաբ, ռազմական կառավարման այլ մարմիններ:
Շրջանի զորավարժարաններում կանցկացվեն մարտական կրակոցով մարտավարական վարժանքներ, նաև ռազմական և հատուկ պատրաստության հիմնական առարկաների ստուգիչ պարապմունքներ: