00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետ. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ»

© govКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Կարապետյանն այցելել է Վայոց Ձորի մարզի արտադրական ձեռնարկություններ և քննարկել զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկել համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր, եղել արտադրական ձեռնարկություններում:

Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը՝ կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետն այցելել է հանքային և բնական ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ գրուպ» ընկերություն, շրջել գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Գործարանում կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ»-ը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի քանակը կավելանա 15 տոկոսով:

Կարեն Կարապետյանն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել 2015 թվականի հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված պահածոներ: Արտադրանքն իրացվում է ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Ընթացիկ տարում նախատեսում են ավելացնել մթերման և արտահանման ծավալները: Վարչապետը կարևորել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող գործարանի գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի գյուղոլորտի զարգացմանն ու խթանմանը:

Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Կարապետյան. «Որտե՞ղ ենք գտնվում, ո՞ւր ենք շարժվում»

Կառավարության ղեկավարը եղել է նաև Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանում, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է այծի պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է` նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ու տեսականին ավելացնել: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. այծի կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից: «Գոլդեն Գոուդ»-ի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիրը ներկայացվել է կառավարություն և այն քննարկվում է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում:

Վարչապետն այցելել է նաև Նորավանքի վանական համալիր, այնուհետև հանդիպել Վայոց Ձորի համայնքներին ղեկավարի հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանի խոսքով, գործադիրը ներդնում է ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ:

«Բոլոր մարզերը և համայնքները պետք է ըստ մեթոդաբանության ներկայացնեն զարգացման հնգամյա ծրագիր, ինչը չափազանց կարևոր փաստաթուղթ է և որին արձագանքելու ենք: Առաջին կետը, որտեղ մեր քաղաքացու կյանքը կարող ենք լավացնել՝ դա կայացած, բալանսավորված համայնքներն են: Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին: Կանգնելու ենք ուժեղի կողքին, որպեսզի մոտիվացնենք մյուսներին և ամեն մեկն իր վրա բեռ վերցնի: Կառավարության և համայնքների ջանքերը համատեղելով՝ պետք է ապահովենք տնտեսության և համաչափ տարածքային զարգացում»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ եթե համայնքապետերը ցանկանում են լինել հաջողակ և կառավարության հետ համագործակցությունը լինի էֆեկտիվ՝ պետք է գործեն ըստ մեթոդաբանության և հստակ ծրագրի:

Լրահոս
0