ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Շոումեն, կատակերգական դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը մասնակցել է ՏՆՏ-ի «Իմպրովիզացիա» շոուին, հաղորդում է Russianshowbiz-ը: Այդ շոուի շրջանակում հաղորդավար Պավել Վոլյան, աստղային հյուրերի հետ, չորս մասնակիցներին առաջարկում է տարբեր անհեթեթ իրավիճակներ, որոնցից պետք է դուրս գալ հումորով:
Գալուստյանը ստիպել է իմպրովիզատորներին խաղալ ճապոնական կարճամետրաժ ֆիլմում, կրիայից դանդաց շարժվել և մասնակցել կոպտության մրցումներին: Շոուի դերասաններն իրենց չեն կորցրել և փորձել են շփոթեցնել Գալուստյանին՝ նրան կաշառք տալով:
«Սա մեր հեռուստատեսության ամենաաշխույժ հումորային շոուներից է, որովհետև ամեն ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա, և մենք դառնում ենք իրադարձությունների մասնակիցը: Կեցցե՛ն տղաները, որովհետև իմպրովիզացիայի ժանրը շատ բարդ է: Ինձ շատ դուր եկավ, շնորհակալություն Պաշա Վոլյային, որ ինձ օգնում էր անհրաժեշտ պահերին», — ասել է Գալուստյանը:
Դերասանը նշել է, որ մեծ հաճույք է ստացել հաղորդմանը մասնակցելուց: