ԵՐԵՎԱՆ 11 մարտի — Sputnik. Պրոֆեսոր Ռոբերտ Քելլին, ում BBC հեռուստաընկերությունը խնդրել էր մեկնաբանել իրադրությունը Հարավային Կորեայում, անհարմար և ծիծաղելի վիճակում է հայտնվել, ինչն էլ նրան համաշխարհահյին ճանաչում է բերել:
Այս հոլովակը միլիոնավոր դիտումների է արժանացել պրոֆեսորի երեխաների շնորհիվ, որոնք աղմկելով մտել են հոր աշխատասենյակ հենց այն պահին, երբ նա BBC-ի ուղիղ եթերում էր: Ամենահետաքրքիրը հոր դեմքի արտահայտությունն էր, երբ երեխաներն աղմուկով հայտնվեցին եթերում:
Հիմա հեռուստաընկերությունները, հավանաբար, պրոֆեսորին հաճախ կհարվիրեն եթերի, իսկ մինչ այդ համաշխարհային ԶԼՄ-ները տարածում են զվարճալի տեսանյութը:
This guest managed to keep his composure when his children interrupted his live @BBCWorld TV interview pic.twitter.com/3x5tgsVR8R
— BBC News (World) (@BBCWorld) March 10, 2017