ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ստամբուլի արվարձանում կործանված թուրքական ուղղաթիռում եղել է Ռուսաստանի չորս քաղաքացի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Eczacibasi ընկերությանը։ Հենց այս մասնավոր ընկերության հյուրերն են եղել ուղղաթիռում։
«Մեր տեղեկություններով` Ռուսաստանի Դաշնության 4 քաղաքացի է եղել ուղղաթիռում »,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինը հաստատել է, որ թուրքական արդյունաբերական ընկերությունների Eczacibasi խմբին պատկանող ուղղաթիռում եղել է ընդհանուր առմամբ յոթ մարդ՝ այդ թվում երկու օդաչու և չորս ռուս հյուր:
Un elicopter ce aparţinea companiei #Eczacibași, s-a prăbușit in #Istanbul, la 5 minute după decolare:5 morți #Turcia #Beylikduzu #Sikorsky pic.twitter.com/aTPr3ZcIEn
— turknews.ro (@turknewsro) 10 марта 2017 г.
Տեղի իշխանությունների համաձայն՝ զոհվել է առնվազն հինգ մարդ: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:20-ին՝ թռիչքից 5-6 րոպե անց՝ հանդիպման համար Ստամբուլից Բիլեջիքի շրջանի Բոզույուկ քաղաք ուղևորվելիս:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ուղղաթիռը կործանվել է ուժեղ մառախուղի պայմաններում բախվելով չաշխատող հեռուստաաշտարակին: