ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Արթուր Ալեքսանյանը կրկին առաջատար է դարձել 98 կգ քաշային կարգում։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։
Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն իր քաշային կարգում զբաղեցնում է երկրորդ տեղը (66 կգ)։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում ներառվել են նաև հայ ըմբիշներ Վարշամ Բորանյանը (8-րդ տեղ), Կարապետ Չալյանը (12), Մաքսիմ Մանուկյանը (12) և Արսեն Ջուլֆալակյանը (15):