ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Վանաձորի մանկատան սան Սաբինա Մանվելյանը շաբաթ օրը ելույթ կունենա «Ты супер!» երգի մրցույթում, որը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։
Սաբինային մանկուց գրավել է երգը և ռուսաց լեզուն։ Սակայն վերջին տարիներին նա որոշել է, որ երգելն իր համար առաջին տեղում է, թեև նա ցանկանում է դառնալ նաև ռուսաց լեզվի մասնագետ։ Սաբինայի երաժշտական նախապատվությունների ցուցակը մեծ է` ռեփ, ռոք, ջազ, ռուսական էստրադա։
Սաբինան ասում է, որ բոլոր նրանք, ովքեր լսել են իրեն, ասել են` դու կարող ես երգչուհի դառնալ։ Սաբինայի ուսուցիչներն ու ընկերուհիները խոստովանում են, որ նա չափազանց ակտիվ է, տեսակով առաջնորդ է և ձգտում է հաջողության հասնել բեմում։ Նրա համար ամենագլխավորը երգն է, նա մանկուց մտածում է մեծ բեմերում ելույթ ունենալու մասին։ Սաբինան երազում է հաջողության հասնելու դեպքում բարեգործական համերգներ տալ, որոնցից ստացված հասույթը կտրամադրի ծնողական խնամքից զրկված երեխաներին։
Պատանի մասնակիցների հաջողություններին և հաղթանակներին, պատրաստվածությանը և էստրադային վարպետությանը ծանոթանալուն հետևել հնարավոր է Sputnik-ի կայքի հատուկ բաժիններում և սոցցանցերում։ Սոցցանցերի օգտատերերը կկարողանան նաև աջակցել շոուի մասնակիցներին` Անգելինային և Սաբինային, նրանց հաջողություն և հաղթանակ մաղթելով։ Ամենալավ բարեմաղթանքները Sputnik-ը կփոխանցի մասնակիցներին` հայրենիք վերադառնալուն պես։ Աղջիկների համար կարելի է քվեարկել ՆՏՎ-ի կայքում. Անգելինա, Սաբինա։
«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։
ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: