00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպան. «Կապեր եմ հաստատելու փոքր և միջին ձեռնարկությունների հետ»

© SputnikВардан Тоганян
Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նոր պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել: Նա խոսել է իր ծրագրերի ու ԶԼՄ–ների հանդեպ վերաբերմունքի մասին, նորանշանակ դեսպանը սեր է խոստովանել Մոսկվային։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Մարտի 10-ին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը, որն իր առաջին հարցազրույցը տվել է Sputnik գործակալությանը։

-Պարոն Տողանյան, որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները, ինչի՞ց եք սկսելու Ձեր աշխատանքը։

— Ես այսօր արդեն սկսել եմ աշխատանքս. հավատարմագրերի պատճենները հանձնել եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին և պաշտոնապես ստանձնել դեսպանի պաշտոնը։ Հետագայում իմ աշխատանքը տեսնում եմ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման մեջ։ Եվրասիական միությանն անդամակցելու շնորհիվ շատ հնարավորություններ են բացվում կոնկրետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու, լոգիստիկ կենտրոն ստեղծելու, հայկական ապրանքները տարածելու, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու և ռազմաքաղաքական երկխոսությունն ամրապնդելու համար։ Բացի այդ, մենք սկսում ենք նախապատրաստվել Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին, որը նախատեսված է մարտի 14-15-ին։ Իսկ դա հանդիպումների շատ հագեցած գրաֆիկ է։ Հենց սրանից էլ սկսում եմ աշխատանքս:

Чрезвычайный и полномочный посол Республики Армения в РФ Олег Есаян - Sputnik Արմենիա
Սոլովյով. «Որևէ մեկը գիտի՞` ով է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը»

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները ներկա պահին։

— Այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը։ Բոլոր այս տարիներին դրանք շատ դինամիկ են զարգացել. մեր երկրների միջև դիվանագիտական գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակում, մենք ունենք շատ լուրջ ռազմաքաղաքական, մարդասիրական և առևտրատնտեսական հարաբերություններ։

- Դուք շեշտը դնում եք տնտեսական բաղադրիչի վրա՞։

— Ոչ միայն։ Տնտեսական հարաբերությունները զարգանալու են, որովհետև, ինչպես արդեն ասացի, մեզ նոր հնարավորություններ են ընձեռվել ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ, և դրանք շարունակելու են դինամիկ զարգանալ։ Կան շատ ներդրումային նախագծեր։ Վարչապետի վերջին այցից հետո ձեռք են բերվել լուրջ պայմանավորվածություններ, այդ թվում` ներդրումային հիմնադրամ, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության գծով ձեռնարկությունների կոոպերացիա ստեղծելու ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ մենք շեշտը դնելու ենք հենց դրա վրա։ Դա, իհարկե, ասպեկտներից մեկն է։ Մենք աշխատելու ենք և զարգանալու նաև մարդասիրական ու կրթական ոլորտներում, ամրապնդելու ենք ժողովրդական դիվանագիտությունը, քաղաքացիական հասարակությունների կապերը։ Այս հարցում մենք առանձնահատուկ դեր ենք հատկացնում շրջանների միջև կապերին։ Ես ակտիվ ճանապարհորդելու եմ Ռուսաստանով և կապեր եմ հաստատելու փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների հետ։

- Ձեր կարծիքով` Ռուս-հայկական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը ինչպե՞ս կազդի երկկողմ համագործակցության վրա։

— Ես ենթադրում եմ, որ դա ցուցադրում է մեր ռազմական գերատեսչությունների փոխհարաբերությունները, ռազմաքաղաքական համագործակցության բարձր մակարդակը։ Ռուսական ռազմակայանը գործում է Հայաստանում 1992թ-ից, մենք ունենք համատեղ ՀՕՊ համակարգ, սահմանների հսկողություն։ Ուստի դա Ռուսաստանի հետ մեր համագործակցության տեխնիկական շարունակությունն է։ Կարծում եմ, որ զորախումբը կնպաստի Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։

© SputnikՎարդան Տողանյան
Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Վարդան Տողանյան

- 1990-ական թթ-ին Դուք զբաղեցրել եք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոնները։ Կարելի՞ է ասել, որ Ձեր կյանքը սերտորեն կապված է Ռուսաստանի մայրաքաղաքի հետ։

— Կարելի է այդպես էլ ասել, որովհետև ես ոչ միայն աշխատել, այլ նաև սովորել եմ Մոսկվայում։ Այստեղ եմ պաշտպանել դոկտորական դիսերտացիան, ապրել եմ Ռուսաստանում և այստեղ զբաղվել բիզնեսով։ Պետական ծառայությունը թողնելուց հետո 17 տարի ապրել եմ Ռուսաստանում, բայց միաժամանակ երբեք չեմ կորցրել հայրենիքիս` Հայաստանի հետ կապը։ Հուսով եմ, որ իմ փորձը, կապերը կօգնեն խորացնել մեր երկրների համագործակցությունը տարբեր մակարդակներում։

- Սիրելի վայր ունե՞ք Մոսկվայում։

— Դրանք շատ են, վերջին տարիներին քաղաքն ավելի է գեղեցկացել, հետիոտների համար նախատեսված փողոցներ են կառուցվել, որտեղ կարելի է առանց շտապելու զբոսնել։ «Պատրիարշիե պրուդին», պատմական կենտրոնն իմ սիրելի վայրերն են Մոսկվայում։ Բացի այդ, Մոսկվան նաև աշխարհի մշակութային մայրաքաղաքն է։ Ես շատ եմ սիրում մոսկովյան թատրոնները, հատկապես՝ «Լենկոմը» և «Սովրեմեննիկը»։ Դրանք ինձ համար արվեստի տաճարներ են, որտեղ հաճախ եմ լինում։

- Դուք ամսագրեր եք հրատարակել, հիմնել «Եվրասիական մեդիախումբը». Ձեզ լրագրող համարու՞մ եք։

— Ոչ, ես միայն հիմնել եմ դրանք, այնպես որ ինձ ավելի շատ ձեռնարկատեր եմ համարում, մեդիաոլորտի ներկայացուցիչ, բայց, ցավոք, ոչ լրագրող։ Միաժամանակ ես հիանալի հասկանում եմ, որ անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց ԶԼՄ-ների։ Այնպես որ մենք կապեր ենք հաստատելու զանգվածային բոլոր լրատվամիջոցների հետ և զօրուգիշեր բաց ենք լինելու նրանց համար։ Միաժամանակ ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական ցանցերի վրա, տեղեկատվություն ենք տրամադրելու մեր երկրի, մշակույթի, Հայաստան այցելելու հնարավորությունների մասին ոչ միայն դասական ԶԼՄ-ների միջոցով։ Մենք լրագրողներին հրավիրելու ենք դեսպանատուն, նրանց համար կազմակերպելու ենք շրջայցեր։ Մենք համարում ենք, որ դա աշխատանքի հիմնական մասն է։ Ի դեպ, վերջերս հնարավոր է դարձել Հայաստան այցելել նույնիսկ ռուսական ներքին անձնագրերով։

Մենք գտնվում ենք Մոսկվայի կենտրոնում` Արմյանսկայա փողոցի գեղեցիկ, հին առանձնատանը։ Դա Լազարյանների տունն է` արևելյան լեզուների ինստիտուտը։ Մենք որոշել ենք այստեղ տարբեր միջոցառումներ, համերգներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ անցկացնել ։ Մենք հնարավորինս բաց ենք լինելու հասարակության համար։

Русская версия

Լրահոս
0