00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արեգ Աղասարյանը համալրեց ԵԱՏՄ երկրների երիտասարդ առաջնորդների վարկանիշային ցուցակը

© личная страница в FacebookАрег Агасарян
Арег Агасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահական ակադեմիայի փորձագիտական խորհուրդը ներկայացրել է «ԵԱՏՄ մասնակից երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի երիտասարդ առաջնորդների» վարկանիշը։ Այդ ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանի ԱԳՆ երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Արեգ Աղասարյանը։ Վարկանիշի կարևորության և իր ծրագրերի մասին նա պատմեց Sputnik Արմենիային։

Այն մասին, թե ինչն է հետաքրքիր երիտասարդ դիվանագետներին, ինչպես նաև ԱՊՀ, ԲՌԻԿՍ, ԻՀԿ, Եվրոպայի երկրների շրջանակում կազմակերպվող հանդիպումների մասին պատմել է Ռուսաստանի ԱԳՆ երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Արեգ Աղասարյանը։ Զրուցել է Ալանա Սաբեևան։

- Որքանո՞վ են նման վարկանիշները կարևոր Ձեզ համար։

— Այսպես ասեմ. ցանկացած երիտասարդ մասնագետի հաճելի է, երբ նրա գործունեությունը դրական է գնահատվում, ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների կողմից։ Կրկնակի հաճելի է սեփական ազգանունը գտնել հայտնի գիտական ինստիտուտի ցանկում` դա ստիպում է վստահել ուժերիդ։ Ուզում եմ նաև նշել, որ նման դրական գնահատականը խթան է հետագա կատարելագործման, սեփական սոցիալական պատասխանատվության մեծացման, գործունեության շարունակման համար։

- Կոնկրետ ինչո՞վ եք Դուք զբաղվում։

— Իմ պատասխանատվության շրջանակներում է մեր կազմակերպության ընթացիկ աշխատանքի համակարգումը։ Բացի այդ` ամբողջ աշխարհով արտաքին քաղաքականության գերատեսչությունների ներկայացուցիչների միջև բանավեճային հարթակներ ստեղծելուն ուղղված նախագծերի իրականացումը` երիտասարդ դիվանագետների ֆորումները։

ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ի «Աքիլլեսյան գարշապարը». Ինտեգրումից կենտրոնացում

Սա նոր ուղղություն է, որը Ռուսաստանի ԱԳՆ ԵԴԽ-ն արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն մշակում է, և պետք է նշել, որ այդ գաղափարը շատ է դուր եկել ԱՊՀ երկրների, ԲՌԻԿՍ, ԻՀԿ երիտասարդ դիվանագետներին։ Ավելին` Մոսկվայում 2015 թվականին տեղի ունեցած ԲՌԻԿՍ երիտասարդ դիվանագետների ֆորումն անցկացվեց նաև 2016 թվականին, Հնդկաստանի նախագահությամբ։ Կալկութայում մեկ շաբաթյա միջոցառումը միավորեց ավելի քան 40 դիվանագետի Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից։ Երրորդ ֆորումը ներառվել է 2017 թվականի Չինաստանի նախագահության ցուցակում։

Ակնհայտ է, որ նման միջոցառումների անցկացման կողմնակիցների թիվը գնալով աճում է և սա չուրախացնել չի կարող։ Երիտասարդ և պրոֆեսիոնալ դիվանագիտությունը մեծ ներուժ ունի։ Նախապաշարումներ չունեցող երիտասարդներն ի վիճակի են ստեղծագործաբար մտածել, իսկ սա նշանակում է, որ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում ընդհանուր շփման եզրեր գտնելու համար, հետևաբար նաև ավելի շատ խաղաղ որոշումներ և նախաձեռնություններ իրականացնելու համար։ Սրա վառ օրինակն է մեր Ֆորումներում բազմիցս հաստատված Երիտասարդ դիվանագետների միջազգային ասոցիացիայի ստեղծման որոշումը։

- Դուք պատմեցիք ԲՌԻԿՍ-ի շրջանակներում տարվող աշխատանքի մասին, իսկ ինչպե՞ս են ընթանում աշխատանքները ԱՊՀ շրջանակում։

— 2014 թվականին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդ դիվանագետների առաջին ֆորումի հաջողությունը նպաստեց և ոգեշնչեց մեզ նման ձևաչափում հետագա աշխատանքների համար` նաև մյուս ուղղություններով։

Անկասկած, ԵԴԽ ձեռքբերումը եղավ ԱՊՀ, ԲՌԻԿՍ, ԻՀԿ, Եվրոպայի երկրների երիտասարդ դիվանագետների ձևաչափում հանդիպումների ամենամյա անցկացումը։ Կարևոր է նշել, որ ֆորումները դրդեցին նաև մեր գործընկերներին ավելի ակտիվ զբաղվել սեփական երիտասարդական կազմակերպությունների ձևավորմամբ։

- Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

— Ծրագրերը շատ են։ Զարգանալ և առաջ շարժվել։

Կարևոր է, որ այս տարվա հոկտեմբերին Սոչիում երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնին Խորհրդի մասնակցությունը կանցկացվի Երիտասարդ դիվանագետների առաջին միջազգային ֆորումի ձևաչափում։

Русская версия

Լրահոս
0