Մի քանի ամիս առաջ Կարինան, ամուսնու օրինակին հետևելով, ծառայության անցավ Հայաստանի «Էրեբունու» օդանավակայանում։ Կարինան ՀՌՕ ավիակայանի կապի և ռադիոտեխնիկայի ապահովման վաշտի հրամանատարի տեղակալն է, ամուսինը` Յուրին, կապիտան է, Մի-8-ի ավագ օդաչու։
«Մանկուց երազել եմ սպա դառնալ։ Մի օր հայրս ինձ իր հետ շքերթ տարավ։ Ես տեսա այդ ռազմական տեխնիկան, շարասյուները, կուրսանտ աղջիկների շարքերը և հասկացա, որ դա ինձ հոգեհարազատ է, ես պետք է համալրեմ նրանց շարքերը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինան։ Կարինայի մայրը հայ է։ Երբ տատիկն ու պապիկն իմացան, որ նա ամուսնու հետ Երևան է մեկնում ծառայության, շատ ուրախացան։ Քանի որ նրանք այսօր չեն կարող վերադառնալ հայրենիք, գոնե Կարինան կտեսնի «գեղեցիկ, ծաղկուն, արևոտ Երևանը»։