ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի առթիվ կանանց շնորհավորել է Կոնստանտին Բալմոնտի տողերով։
Պետության ղեկավարը դիմել է Ռուսաստանի բոլոր կանանց միջազգային տոնի ավանդական շնորհավորանքով` նշելով ռուս աղջիկների և կանանց նրբությունը, հոգատարությունն ու հոգևոր որակները։
«Դուք այս աշխարհը լցնում եք գեղեցկությամբ և կենսական էներգիայով, ջերմացնում այն նրբությամբ և հոգու շռայլությամբ, ստեղծում հարմարավետություն, հյուրընկալություն և ներդաշնակություն։ Երեխաների և թոռների, ընտանիքի հետ կապված ձեր խնամքը դադար չունի։ Նույնիսկ այսօր, ձեր օրը, դուք գործերի և հոգսերի մեջ, ամեն ինչ հասցնում եք` առանց ձեզ խնայելու։ Եվ մենք հաճախ մտածում ենք`ինչպե՞ս է ձեզ մոտ ստացվում այդ ամենը։ Սակայն ամենակարևորն այն է, որ մենք սիրում և գնահատում ենք ձեզ», — ասաց Պուտինը։
Նախագահն ասել է` իզուր չէ, որ տղամարդիկ դարեր ի վեր կանանց երաժշտություն և բանաստեղծություններ են նվիրել և նշել, որ շատ պատկերավոր և հստակ է կանանց մասին արտահայտվել արծաթե դարի բանաստեղծներից մեկը` Կոնստանտին Բալմոնը։
"Женщина — с нами, когда мы рождаемся,
Женщина — с нами в последний наш час.
Женщина — знамя, когда мы сражаемся,
Женщина — радость раскрывшихся глаз", — մեջբերեց Պուտինը բանաստեղծին։
«Կնոջ մեջ մենք փնտրում և գտնում ենք ամեն ինչ` և՛ ոգեշնչում, և՛ մխիթարություն։ Կինը մեր կյանքի աղբյուրն է և նրա շարունակությունը։ Սակայն կանայք էլ տղամարդկանց աջակցության կարիք ունեն։ Մենք հիշելու ենք այդ մասին։ Եվ ոչ միայն այսօր։ Անելու ենք ամեն ինչ, որ մեր սիրելիները շրջապատված լինեն ուշադրությամբ և հոգատարությամբ, որպեսզի նրանք հաճախ ժպտան», — նշեց իր ուղերձում ՌԴ նախագահը` մաղթելով կանանց առողջություն, հաջողություն, ուրախություն և երջանկություն։