Հիմնադրամի պաշտոնական բացում-շնորհանդեսը տեղի կունենա մարտի 10-ին։ Կներկայացվեն Հիմնադրամի նպատակները և արդեն հաջողությամբ արված ծրագրերը, կխոսվի խնդիրների, ապագա նախագծերի և համագործակցության հնարավորությունների մասին:
Մարտի 23-ին «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը կներկայացնի «Տեսիլաժամեր» և «Տրիպտիխ» ժամանակակից բալետային ներկայացումները, որոնք արդեն հաջողություն են ունեցել արտասահմանում՝ մասնակցելով հանրահայտ «Diana Vishneva Context» միջազգային ժամանակակից պարի փառատոնին և «Հարավային Կովկասի Ժամանակակից Պարի և Փորձառական Արվեստի» միջազգային փառատոնին:
Ասուլիսի բանախոսներն են`
Հասմիկ Մարկոսյան՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն,
Մարիա Դիվանյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի թատրոնի առաջատար պարուհի,
Գագիկ Կարապետյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Պարահանդես» նախագծի ժյուրի,
Ռիմա Պիպոյան՝ Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն:
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։