Բիշքեկում, մարտի 7-ին տեղի ունեցավ Եվրասիական միջակառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղըզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։ Տեսակամուրջի շրջանակներում կխոսվի հանդիպման արդյունքների և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հեռանկարների մասին։
Ասուլիսի մասնակիցներն են
Երևանից`
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան
Մոսկվայից`
Ռազմավարական պլանավորման և կանխատեսման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Գուսևը,
Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան,
Աստանայից`
Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Միրաս Դաուլենովը,
Բիշքեկից`
ՂՀ առևտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության կոմիտեի նախագահ Կուբատբեկ Ռախիմովը,
Մինսկից`
Աշխատանքային և սոցիալական հարաբերությունների միջազգային ինստիտուտի միջազգային համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ Վյաչեսլավ Յարոշևիչը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։