00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթիկը կարող է ձեռնոց նետել Ծաղկաձորին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Развитие лыжного спорта в Артике
Развитие лыжного спорта в Артике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին փռված Արթիկը կարող է մարզական զբոսաշրջության կենտրոն դառնալ և ձեռնոց նետել Ծաղկաձորին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Լեռնատափաստանային բնական գոտին թույլ է տալիս Արթիկի քաղաքային իշխանությանը զբոսաշրջության զարգացման ծրագրեր մշակել: Համայնքի միջով հոսում են Մանթաշ գետի Գոմշաձոր և Մովրովի վտակները: Քաղաքը հարուստ է ժայռերից և գետնի տակից բխող աղբյուրներով: Շատերն են այստեղ հավատում ոչ միայն բարձր լեռնային օդի, այլ նաև աղբյուրների բուժիչ հատկությանը, ինչն այստեղ զբոսաշրջության զարգացման նպաստավոր պայմաններից միայն մեկն է:

Արթիկի զբոսաշրջային ապագային հավատացողները վստահ են, որ հենց Արթիկի միջոցով է հնարավոր զարգացնել դահուկային զբոսաշրջությունը Հայաստանում:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել դահուկավազքի համար
Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել դահուկավազքի համար - Sputnik Արմենիա
1/4
Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել դահուկավազքի համար
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել
Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել - Sputnik Արմենիա
2/4
Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արթիկի զբոսաշրջային ապագային հավատացողները վստահ են, որ հենց Արթիկի միջոցով է հնարավոր զարգացնել դահուկային զբոսաշրջությունը Հայաստանում:
Արթիկի զբոսաշրջային ապագային հավատացողները վստահ են, որ հենց Արթիկի միջոցով է հնարավոր զարգացնել դահուկային զբոսաշրջությունը Հայաստանում: - Sputnik Արմենիա
3/4
Արթիկի զբոսաշրջային ապագային հավատացողները վստահ են, որ հենց Արթիկի միջոցով է հնարավոր զարգացնել դահուկային զբոսաշրջությունը Հայաստանում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տեղանքը թույլ է տալիս մինչ 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել
Տեղանքը թույլ է տալիս մինչ 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել - Sputnik Արմենիա
4/4
Տեղանքը թույլ է տալիս մինչ 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել
1/4
Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել դահուկավազքի համար
2/4
Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել
3/4
Արթիկի զբոսաշրջային ապագային հավատացողները վստահ են, որ հենց Արթիկի միջոցով է հնարավոր զարգացնել դահուկային զբոսաշրջությունը Հայաստանում:
4/4
Տեղանքը թույլ է տալիս մինչ 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը համոզված է՝ զբոսաշրջային ծրագիրը կյանքի կոչելու դեպքում Արթիկը տուրիզմի կենտրոն կդառնա:

«Տեղանքը թույլ է տալիս մինչ 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել, 10 կմ երկարությամբ վազքուղի ստեղծելու դեպքում էլ այն աշխարհում եզակի կլինի: Ձյունն էլ խնդիր չէ: Արագած սարը միշտ ձնառատ է: Արթիկում տուրիզմի զարգացման հիմքը հենց սա կարող է լինել»,- ասում է Մխիթար Վարագյանը՝ փաստելով, որ ներդրումներն այդ ծրագրին ուղղորդելու նպատակով արդեն բանակցություններ են տարվում եվրոպական մի քանի կազմակերպությունների հետ: Խոսքը 15 մլն դոլարի մասին է:

«Լուրջ ծրագիր է՝ լուրջ ներդրումներ պահանջող: Եթե դահուկային վազքուղին լինի, կլինի նաև հանգստ գոտի, հյուրանոց: Եթե ձմեռը այս հնարավորությունն ունենք, ամռանն էլ հանգստի համար հնարավորությունը մեծ է. նույն տարածքում տարիներ առաջ ճամբար է եղել, որը հիմա ավերակի է վերածվել: Ուզում ենք դա վերականգնել: Սա տուրիզմը խթանելու համար շատ մեծ ու լավ ծրագիր կլինի: Ծրագիրն արդեն գրվում է և առաջիկայում կներկայացվի ՀՀ վարչապետին: Հուսանք՝ հավանության կարժանանա»,- ասում է Արթիկի քաղաքապետը:

Գյումրու Ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը նույնպես հավատում է, որ Արթիկը կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ:

«Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել դահուկավազքի համար: Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել»,- վստահեցնում է նա:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Սլավիկ Սարգսյան
Развитие лыжного спорта в Артике. Славик Саргсян  - Sputnik Արմենիա
Սլավիկ Սարգսյան

Դեռ 80-ական թվականներին Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմը մարզումներն անցկացրել է Արթիկի տարածաշրջանում: Այստեղ է անցկացվել նաև Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Խորհրդային տարիներին Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: Այսօր այն ունի զարգանալու նոր հեռանկարներ, միայն թե մինչ այդ պետք է ծրագիրը մշակել, ներդրողներ գտնել ու ցանկալի նպատակները կյանքի կոչել:

Լրահոս
0