ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Արդեն տեղեկացրել էինք, որ հայ կանանց միամսյակը շնորհավորելու համար Երևան կժամանի ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար
Կլայդերմանը։ Մարտի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայան ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Մինչ համերգը աշխարհահռչակ երաժիշտը տեսաուղերձ է հղել հայաստանցի իր երկրպագուներին, որտեղ նա հայերենով ողջունել է նրանց։
Մարտի 18-ի համերգի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները։
Ռիշար Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի, յուրօրինակ ոճով միավորելով դասական ու փոփ երաժշտությունը:
Հանրաճանաչ դաշնակահարը գրանցվել է համաշխարհային ռեկորդների` «Գինեսի գրքում»` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):