ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Նիկշա Բավցևիչը աշխատել է մի շարք պետությունների ակումբներում՝ Բելգիայում, Ռուսաստանում, Խորվաթիայում, գլխավորել է Խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը, որը հաղթել է Եվրոպայի առաջնության «Բ» դիվիզիոնում և նվաճել «Ա» դիվիզիոնում հանդես գալու իրավունք:
Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում մեր ընտրանու մրցակիցներն են՝ Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: