00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ի հավաքարարների ու բանվորների աշխատավարձը կրճատվել է

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնում է, որ ԱԺ աշխատակազմի սպասարկման անձնակազմի աշխատավարձերը կրճատվել են։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ցանկացած օպտիմալացում կամ ծախսերի խնայում պետք է լինի հիմնավորված և տրամաբանության շրջանակներում։

Բայց, երբ պետության ներկայացուցիչները սկսում են տնտեսել առանց այն էլ ամենաանպաշտպան համարվող սոցիալական շերտերի հաշվին` հավաքարարներ, բանվորներ, վարորդներ, անթույլատրելի է։ Այս մասին հայտարարություն է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ Ազգային Ժողովի աշխատակազմի մեջ մտնող սպասարկման անձնակազմի ներկայացուցիչների առանց այն էլ ցածր աշխատավարձերը կրճատվել են մինչև 30%»,- Ֆեյսբուք սոցիալական էջում գրել է Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` այն պայմաններում, երբ ժողովուրդը հայտնվել է անելանելի վիճակում, երբ գործազրկությունը դարձել է օրհասական խնդիր, պետական մակարդակով նմանօրինակ ֆինանսական հարվածները նորովի են խթանում արտագաղթը. երևույթ, որը հավակնում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ դառնալուն։

«Առանց այն էլ, տնտեսական բոլոր տեսակի վերլուծություններն ու փորձագիտական եզրակացությունները վկայում են, որ մեր տնտեսությունը չի դիմանում փորձություններին, մրցունակ չէ, այս պայմաններում ցածր աշխատավարձ ստացող մարդուց վաստակածի ևս 30% կրճատումն ուղղակի անընդունելի է և վիրավորական այն մարդու համար, ով առանց այդ էլ սիմվոլիկ գումարով է ստիպված ընտանիք պահել»,- նշել է պատգամավորը։

Նա իր գրառումն ավարտել է հռետորական հարցով. «Հարց է, արդյոք կարո՞ղ են այդ նույն կրճատումներն իրականացողներն այդ աշխատավարձով ընտանիք պահել, երեխային ուսման տալ, վճարել կոմունալ ծախսերը ու, առհասարակ, արժանապատիվ ապրել»։

Русская версия

Լրահոս
0