ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադևոսյանը, Աիդա Թոփուզյանը, Լաուրա Ստեփանյանը, Սրբուհի Գևորգյանը, Մարիամ Իսպիրյանը, Կիմա Կարախանյանը և Ալվարդ Գրիգորյանը պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Բարձր գնահատելով ուսուցիչների բազմաթիվ սերունդներ կրթած դասախոսների մեծ ավանդը կրթության ասպարեզում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրանց և մաղթել քաջառողջություն, դասախոսական և գիտական բեղուն գործունեություն:
Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հզոր պետությունն սկսվում է դպրոցից, նա կարևորել է մանկավարժի դերը հայրենասեր, գրագետ սերնդի կրթության և դաստիարակության գործում: