ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Արարատյան դաշտի վրա շուրջ 60 օր լճացած սառը օդի և մառախուղի թաղանթը միջերկրածովյան ցիկլոնը երեկ քայքայեց: Այս մասին հայտնում է «Հիդոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ «հատուկ շնորհակալություն հայտնելով այդ ցիկլոնին»:
«Արարատյան դաշտում սառցե դարաշրջանը այսօր վերջացավ: Մեզի ձեզի մեծ ավետիս»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրենյանը:
Օդի ջերմաստիճանն այսօր՝ մարտի 5-ին, օդի ջերմաստիճանը կկազմի +4-ից +6 աստիճան:
Մարտի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: