00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի 25-ին կեղծ ընկերությունների առաջ դռները կփակվեն

© Sputnik / Asatur YesayantsСергей Шахназарян
Сергей Шахназарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ-ի ապրիլի 25-ից հետո կեղծ գրանցված ու պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն այլևս չեն կարողանա մասնակցել պետական գնումների մրցույթներին:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. 2017թ-ի ապրիլի 25-ին ուժի մեջ է մտնում Գնումների մասին ՀՀ նոր օրենքը, որից հետո իրար և որոշ պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն այլևս չեն կարողանա մասնակցել պետական գնման մրցույթներին:

В Министерстве финансов РА представили новый механизм государственных закупок - Sputnik Արմենիա
Ֆիննախի գնման հայտերը բացվեցին ու մնացին բաց

«Նոր օրենքով բացառում է այն մեխանիզմը, երբ նույն մարդու` տարբեր եղանակներով ստեղծված կազմակերպություններն իմիտացիոն մրցակցային միջավայր են ստեղծում և փորձում են կեղծ միջավայր ապահովել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնելով նոր օրենքի պահանջը` ասաց ՀՀ ֆինանսների նախարարության ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Իսկ թե հայտարարվող մրցույթներին ինչ կազմակերպություններ են մասնակցելու հայտ ներկայացրել և ովքեր են դրանց իրական սեփականատերերը, այսուհետև նրանց անունները կհրապարակվեն գնումների էլեկտրոնային համակարգի armeps.am կայքում, ինչն էլ, բարեփոխման հեղինակների համոզմամբ, ապահովելու է պետգնումների նկատմամբ հանրային վերահսկողությունը՝ բացառելով ապօրինություններն ու մեքենայությունները:

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև մեկ անձից գնումներ կատարելու համակարգում: Եթե նախկինում հրատապության անվան տակ պետական մարմինները կարողանում էին ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել իրենց նախընտրած կազմակերպությունների հետ, ապա այժմ հրատապ գնումները ևս իրականացվում են էլեկտրոնային համակարգում, բաց եղանակով:

«2016թ-ի աշնանից սկսած` պատվիրատուն այլևս հնարավորություն չունի գնային առաջարկ ստանալ իր նախընտրելի կազմակերպությունից և պայմանագիր կնքել: Այսինքն՝ armeps.am-ով հայտարարվում է պրոցես, որին հնարավորություն է ստանում մասնակցել ցանկացած կազմակերպություն»,- ասաց Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է իրական հրատապ գնումներին, դրանք կարող են իրականցվել միայն անհետաձգելի դեպքերում, երբ տվյալ գնումը հնարավոր չէր նախապես կանխատեսել: Մինչդեռ կանխատեսելի, ծրագրված գնումներն այլևս չեն կարող հրատապ համարվել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ-ին պետական մարմինները հրատապության հիմքով կատարել են 21.5 մլրդ դամի, 2016թ-ին՝ 6.6 մլրդ դրամի գնումներ:

Ֆինանսների նախարարությունում վստահ են, որ այս տարի այդ ցուցանիշը շատ ավելի փոքր թիվ է կազմելու:

Русская версия

Լրահոս
0