ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին: Վնասվածքի պատճառով հայ ֆուտբոլիստը բաց էր թողել «Սաութհեմփթոնի» և «Սենտ Էտյենի» հետ հանդիպումները:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը կարծում է, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի` «Չելսիի» հետ խաղում:
Բացի դա, նախորդ ամսվա լավագույն գոլի հեղինակին ճանաչելու համար Պրեմիեր լիգայի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքերը հարցումներ են անցկացնում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում Մխիթարյանի` «Լեսթերի» դարպասը խփած գոլն է:
«Մանչեսթեր Յունայթեդի » պաշտոնական կայքի հարցման ցանկում ընդգրկված է նաև Մխիթարյանի` «Սենտ Էտյենի» դարպասը խփած գոլը: