00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարար Սիրիայից. Հայաստանն արաբական երկրներին սարքավորումներով է ապահովում

© Sputnik / Asatur YesayantsШант Хнкикян
Шант Хнкикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն հինգ տարի է, ինչ սիրիացի գործարար Շանթ Խնկիկյանը բնակվում է Երևանում։ Նա արտասահմանում ապրող հայրենակիցներին կոչ է անում տեղափոխվել Հայաստան, որտեղ ընտրության ազատություն և անվտանգություն կա։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Սիրիահայ Շանթ Խնկիկյանն արդեն հինգ տարի է բնակվում է Հայաստանում. նա ընտանիքի հետ Հալեպից է տեղափոխվել, 2012 թվականին։ Չնայած բազում դժվարություններին` Խնկիկյանը կարծում է, որ Հայաստանում, ցանկության դեպքում, կարող ես քո բիզնեսն ունենալ։ Բավական է միայն իրավունքներդ իմանաս։

© Sputnik / Asatur YesayantsՇանթ Խնկիկյան
Шант Хнкикян  - Sputnik Արմենիա
Շանթ Խնկիկյան

«Կարելի է երկար խոսել բացասական կողմերի մասին, սակայն ես գերադասում եմ չնկատել դրանք, և միայն դրականը տեսնել։ Այդպես ավելի հեշտ է ապրել։ Երբ Հայաստան եկա, բոլորն ինձ խելագար էին համարում, վախեցնում էին, թե այստեղ սեփական գործ բացելն ու ընտանիքը պահելն անհնար է», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խնկիկյանը։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեն

Խնկիկյանը գիտի` ճիշտ էր Հայաստանում մնալու իր որոշումը։ Նա Երևանում հիմնադրեց իր «Խնկիկյան էլեկտրոնիքս» ընկերության մասնաճյուղը։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային տեխնիկայի արտադրությամբ։ Այն տեխնիկա է արտադրում 23-միլիոնանոց ներքին շուկայի համար։ Երևանի մասնաճյուղն իր արտադրանքը` գեներատորների ավտոմատացման համար նախատեսված սարքերն ու շարժիչները մատակարարում է արաբական երկրներ։

Խնկիկյանի նախնիները տուժել են Հայոց ցեղասպանության տարիներին։ Շանթի պապիկը երեք տարեկան էր, երբ ինքն ու քույրը հրաշքով փրկվեցին զանգվածային կոտորածից։ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Տիգրանակերտից (այժմ Դիարբեքիր) նրանք ոտքով, երեք տարվա ընթացքում, հասան Հալեպ։

«Շուտով փրկված Խնկիկյանների գործերը կարգավորվեցին։ 1969 թվականին հայրս հիմնեց մեր ընկերությունը, որը վերջին տարիներին գլխավորեցի ես», — նշեց Շանթը։

1996 թվականից Շանթը, որպես զբոսաշրջիկ, բազմիցս Հայաստան էր եկել։ Շանթի համար անսովոր էր հայրենիքում հայրենակիցների կյանքի ոճն ու ռիթմը, ճարտարապետությունը։

Այսօր Շանթի գործերը լավ են առաջ գնում, նրա ավագ որդին դպրոցական է, վերջերս լույս աշխարհ եկավ նրա 2-րդ զավակը։

Հայաստանում փոքր ձեռնարկություններ բացեցին և պաշտոնապես աշխատում են շուրջ 100 սիրիացի գործարարներ։ Ոմանք օճառ, մետաղից և պլաստմասե իրեր են արտադրում, ոմանք էլ փայտամշակմամբ զբաղվում։

Русская версия

Լրահոս
0