00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» հիմնադրամի միջոցով

Президент Серж Саргсян посетил Всеармянский фонд "Айастан"
Президент Серж Саргсян посетил Всеармянский фонд Айастан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ, անդրադարձել ստեղծումից ի վեր մեր պետության և ժողովրդի հետ հիմնադրամի անցած մարտահրավերներով լի ճանապարհին և առաքելությանը, այն է՝ օգնել Հայաստանին և Արցախին հաղթահարելու խնդիրները, դժվարությունները, կանգնել հայ մարդու կողքին:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը` Մխիթարյանի, Արոնյանի և ԵԱՏՄ–ԵՄ համագործակցության մասին

«Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչև երկրաշարժի հետևանքների վերացում, մեր երկու հայկական պետությունների միջև ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,- ասել է ՀՀ նախագահը` ընդգծելով, որ համայն հայության համախմբված ջանքերով, ինչպես նաև անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ կարևորել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որը, նրա խոսքով, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, հայ եկեղեցիների առաջնորդներին, հայկական հիմնական բարեգործական հաստատություններին և տեղական կառույցների ներկայացուցիչներին միավորող մի յուրահատուկ մեխանիզմ է, որը որոշում է հիմնադրամի գործունեության ուղղությունները և հետևողական լինում հաստատված բոլոր ծրագրերի իրականացմանը:

«Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:

Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն:

Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարևորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միևնույն է, դեռևս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ»,- ասել է նախագահը:

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել «Հայաստան» հիմնադրամի աշխատանքի համար:

Լրահոս
0