00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիան» գործարկել է Երևան–Լոնդոն չվերթը

Բաժանորդագրվել
«Արմենիա» ավիաընկերությունը վրացական «Georgian Airways» ավիաընկերության հետ համատեղ գործարկում է Երևան–Լոնդոն–Երևան կանոնավոր չվերթը։ Հնգամյա ընդմիջումից հետո սա հայկական ավիաընկերության առաջին չվերթն է։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևան- Լոնդոն չվերթը կգործարկվի մայիսի 15-ին։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

«Ինքնաթիռը Երևանից Թբիլիսի կմեկնի ժամը 18։00-ին, այդտեղից կեսժամանոց ընդմիջումից հետո ժամը 19։25-ին կմեկնի Գաթվիքի օդանավակայան (Լոնդոն)։ Ուղևորները Լոնդոն կժամանեն տեղի ժամանակով 21։50-ին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երեքշաբթի և կիրակի օրերին։ Ըստ էության, նոր և ամենապահանջված չվերթի մեկնարկով Հայաստանը դուրս կգա օդային շրջափակումից։ Այն կնպաստի նաև Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքի աճին ու Անգլիայում բնակվող հայերի հետ սերտ կապերի հաստատմանը։

Основатель авиакомпании Армения Тамаз Гаиашвили - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Armenia»-ն պատահական չի հայտնվել հայկական երկնքում

Լոնդոնից ինքնաթիռը դուրս կգա տեղի ժամանակով ժամը 22։55-ին և Թբիլիսիում երկու ժամ կանգ առնելուց հետո Երևան կժամանի առավոտյան ժամը 9։35-ին։ Երևան-Լոնդոն-Երևան չվերթի տևողությունը կկազմի վեց ժամ։ Տոմսերն արդեն վաճառվում են, և անգամ հաշվի առնելով Երևանի ու Լոնդոնի օդանավակայանների հարկերը՝ դրանց գինը չի գերազանցում 450 եվրոն:

«Լոնդոնի ուղղությամբ թռիչքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի մեր ավիաընկերության համար։ Մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք հասնել մեր նպատակին և իրականացնել Երևանում կայացած առաջին ասուլիսի ընթացքում տված խոստումը։ Լոնդոնյան չվերթը թույլ կտա մեզ նոր ուղղություններ բացել դեպի եվրոպական երկրներ»,- ասաց Խաչատրյանը։

Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացվի Boeing 735-700 օդանավով, որի շահագործման ժամկետը մոտավորապես 7 տարի է։

«Արմենիայի» ավիապարկն ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը ազգային ավիափոխադրողից զրկվեց 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Русская версия

Լրահոս
0