ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր` մարտի 2-ին կեղծ տեղեկություններ է հրապարակել։ Արցախի պաշտպանության նախարարությունն այդ լուրերը հորինվածքներ է անվանել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում»,- նշված է Արցախի ՊՆ-ի հայտարարության մեջ:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված: