ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Թուրքիայի Կայսերի քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Այսօր որոշվել է եկեղեցին ծառայեցնել որպես գրադարան։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը` հղում անելով թուրքական «Hurriyet»–ին։
Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշման անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար:
Ըստ Չելիքի՝ գրադարանը համալվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում սրճարան-գրադարան բացել:
Գրադարանը կբացվի 2017թ աշնանը, եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո:
Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որ եկեղեցու վերաբերյալ որևէ արձանագրություն չի հայտնաբերվել: