ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշված անձինք կալանավորվել են փետրվարի վերջին։