00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ տուրօպերատորների ասոցիացիա. Դեպի Հայաստան ռուսաստանցիների հոսքն ավելացել է

© Sputnik / Асатур ЕсаянцТуристы в Ереване
Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի տուրօպերատորները ենթադրում են, որ երկու երկրների միջև կնքած համաձայնագրի նոր կանոնների կիրառումից հետո, համաձայն որի ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը կավելանա։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստան ներքին անձնագրերով այցելելու հնարավորությունը, որը տրամադրվել էր ՌԴ քաղաքացիներին 2017 թվականի փետրվարի 23-ից, լավ կանդրադառնա Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա, Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան մեջբերում է տուրօպերատորական ընկերությունների կարծիքը։

«Զբոսաշրջային հոսքի վրա դրական է ազդում նաև չվերթերի մեծ քանակությունը. դա առավել քան կարևոր է, քանի որ այցելությունների պարզեցված ռեժիմը միայն ավիաճանապարհորդներին է հասանելի», — գրված է հաղորդագրության մեջ։

LIVE: Ситуация в аэропорту Звартноц. пассажиры проходят регистрацию - Sputnik Արմենիա
Որոշման ընդունման հենց առաջին օրը ներքին անձնագրով ՀՀ է ժամանել 27 ՌԴ քաղաքացի

Ռուսաստանի քաղաքացիները 2017 թվականի փետրվարի 23-ից կարող են Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ հունվարի վերջին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցի ընթացքում։ Ընթացակարգը, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան ժամանել ներքին անձնագրերով, գործում է միայն «Զվարթնոց» (Երևան) և «Շիրակ» (Գյումրի) օդանավակայաններում։

Տուրօպերատորներն, այնուամենայնիվ, ենթադրում են, որ նոր կանոնների կիրառումից հետո դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը կավելանա, ընդ որում, առաջին հերթին, այն զբոսաշրջիկների հաշվին, որոնք չեն կարողանում արտերկիր մեկնել, քանի որ արտասահմանյան անձնագիր ունեցողներն, առանց այդ էլ առանց որևէ խոչընդոտի կարող են այցելել Հայաստան։ Բացի այդ, պարզեցված ընթացակարգը Հայաստանն ավելի հասանելի կդարձնի նաև MICE-խմբի համար (գործարար զբոսաշրջության կազմակերպություն, որը զբաղվում է կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ), այդ ուղղությունը մեծ ներուժ ունի, կարծում է փորձագետը։

«Կարծում եմ, որ նորարարության հաշվին զբոսաշրջային հոսքը կավելանա։ Հայաստանն առանց այդ էլ մեծ պահանջարկ է վայելում ռուս զբոսաշրջիկների շրջանում։ Այդ թվում, դա կապված է ամենօրյա չվերթերի մեծ քանակի, և որպես կանոն, տոմսերի էժան գների հետ», — նշեց ICS Travel Group ընկերության ուղիղ վաճառքների, գովազդի և PR-ի դեպարտամենտի տնօրեն Աննա Ֆիլատովսկայան։

«Որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի ճանաչողությունն աճում է ամեն տարի։ Ռուսաստանցիների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում են 3-5 օրանոց էքսկուրսիոն տուրերը, իսկ անհատական (միայնակ շրջագայող) զբոսաշրջիկները նախընտրում են երկրով յոթ օրանոց երթուղիներ վերցնել», — ասել է «ԱԼԵԱՆ» Ազգային տուրօպերատրական ընկերության արտադրանքի տնօրենը։

Հայաստան մուտք գործելու պարզեցված ընթացակարգն ուժի մեջ է մտել փետրվարի 23-ին։

Русская версия

Լրահոս
0