00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն լավաշի Ադրբեջանն իրանցիներին թուրքական ազգ է ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավաշը շարունակում է մնալ Հայաստանի մշակութային առանձնահատկություն, և նշանակություն չունի, թե տարբեր ազգեր ինչ եռանդով են ցանկանում իրենց հեղինակային կնիքը դնել հայկական հացատեսակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 01 մարտի-Sputnik. Գոհար Սարգսյան. Երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այցելեց Հայաստան, նախատեսված միջոցառումներից զատ ներկա գտնվեց մի հիասքանչ արարողության` հայկական լավաշի թխման ընթացքին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական օպերատոր Մարտին Շահբազյանը Sputnik Արմենիային ցույց տվեց մի լուսանկար, որտեղ հացթուխը թարմ ու դեռ տաք-տաք լավաշը հանձնեց Ֆրանսիայի նախագահի ձեռքը։ Շիրակն իրապես զգաց հայկական լավաշի համն ու հոտը։

© SputnikԺակ Շիրակը հետևում է հայկական լավաշի թխման ընթացքին
Бывший президент Франции Жак Ширак пробует армянский лаваш - Sputnik Արմենիա
Ժակ Շիրակը հետևում է հայկական լավաշի թխման ընթացքին

Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն տարածեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է լավաշը որպես թուրքական ազգերի ոչ նյութական մշակութային ժառանգություն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Խորեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց` Ադրբեջանն այդ հայտը ներկայացրել է Իրանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ղրղըզստանի հետ։ Իսկ իրանցիներին դուր չի գա այն հանգամանքը, որ ադրբեջանցիներն իրենց էլ են դասել թուրքական ազգերի թվում։

«Նույնիսկ Ադրբեջանում իրանալեզու ժողովուրդներն են կրում թոնիրը որպես ավանդական կրակարան, հաց թխելու միջոց։ Իսկ լավաշը, որպես հացի տեսակ, ավելի շատ իրանալեզու ժողովուրդներին է հատուկ, քան թուրքալեզու»,-ասաց փորձագետը։

© Sputnik / Asatur YesayantsԼավաշի թխում
Թոնիր - Sputnik Արմենիա
Լավաշի թխում

Գրիգորյանը կոչ արեց ռազմական թեմաները չբերել գիտական դաշտ։ Իսկ գիտությունը պարզ ու հստակ բացատրություն ունի, որ քոչվոր ազգերին հացահատիկային տնտեսությունը բնորոշ չէ, հետևաբար` և լավաշը։ Այլ հարց է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերոնշյալ 5 պետությունների հայցը բավարարեց միայն հետևյալ ենթատեքստով` վերջին 100 տարվա ընթացքում այդ ազգերն էլ են տափակ հացատեսակ թխել։ Ի դեպ, իրանցիների, ղազախների, ադրբեջանցիների, ղրղըզների ու թուրքերի հայցը միայն լավաշի համար չէր, այն վերաբերում էր թվով 15 հացատեսակի։

Лаваш - Sputnik Արմենիա
Հայկական լավաշը ներկայացվեց Վարշավայում

«Շատ երկրներում կա տափակ հացի օգտագործում, ոչ ոք դրա մասին չի հերքում։ Իսկ ադրբեջանցիների տափակ հացը թխվում է սաջի վառարանի մեջ, որը ոչ մի կապ չունի թոնրի հետ։ Եթե ադրբեջանցին գտնում է, որ պետք է անտեսել գիտության ճշմարտացիությունը, հորինել ամեն ինչ, ինչը կոգևորի ռազմահայրենասիրությունը, մենք դրան անհարկի ընթացք չենք տա»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց` աշխարհը Ադրբեջանին նավթով է ճանաչում. այսքանը։

«Եթե աշխարհն այդպես չպետք է իմանար, ուրեմն թող «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա ոչ թե «Fire Azerbaijan» գրված լիներ, այլ հացահատիկի հայրենիք»,-նշեց Խորեն Գրիգորյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետը նշեց, որ մեր պատմիչների մտքով էլ չի անցել, որ 21-րդ դարում հացը կարող է «կռվախնձոր» դառնալ։ Հակառակ դեպքում` չէին մոռանա հիշատակել հայերի մշակութային առանձնահատկության` լավաշի մասին։

Русская версия

Լրահոս
0