ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին:
«Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, ուստի առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը», — ասաց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
2008 թվականի փետրվարի 19-ին Երևանում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում ցուցարարները բողոքում էին նախագահական ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ։ Մարտի 1-ին ոստիկանությունը սկսեց ցրել ցուցարարներին։ Բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավորները տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։