Ազատ դեմոկրատները կարող են փոխել Հայաստանի անառողջ մթնոլորտը, երկրի զարգացման ուղին, քանի որ դեմ են ԵՏՄ-ին և կողմ՝ Եվրամիությանն ամբողջովին ինտեգրվելուն։ Այդ մասին Sputnik Արմենիայի տաղավարում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Ըստ նրա՝ պետք է դադարեցնել Եվրասիական տնտեսական միության հետ գործակցությունը, բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, պայքարել կոռուպցիայի դեմ։
Թե հարկային, մաքսային ու էլ ինչ օրենքներ կփոխեն ազատ դեմոկրատները Խորհրդարան մտնելուց հետո՝ դիտեք ներկայացող տեսանյութում։