00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
05:41
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 54

© Sputnik / Asatur YesayantsСтарый Ереван, улица Арама 54
Старый Ереван, улица Арама 54 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան սկսում է «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքը: Այս թեմայով առաջին հրապարակումը նվիրվում է Երևանի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկին, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի:

Արամի և Կողբացի փողոցների (նախկինում՝ Ցարսկայա և Մալյարնայա) խաչմերուկին, Մաշտոցի պուրակի և Մարգարյանի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող անկյունային այս շենքում 20-րդ դարի սկզբին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը:

Կայսերական պետական բանկի Երևանի մասնաճյուղը բացվել էր դեռևս 1893 թվականին, իսկ 1902-ին ավարտվեց բանկի գլխավոր գրասենյակի, այն ժամանակ դեռևս երկհարկանի կառույցի շինարարությունը, որի ճարտարապետներն էին Վասիլի Միրզոյանն ու Նիկոլայ Կիտկինը: 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից շենքը հիմնովին վերակառուցվեց՝ պահպանվեց ճարտարապետական ընդհանուր հորինվածքը և ավելացվեցին երրորդ հարկն ու ձախակողմյան հատվածը:

1/8
Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը

1918-1920 թթ. այս շենքում է գործել Հայաստանի առաջին Հանրապետության պետական կենտրոնական բանկը, այնուհետև տեղակայված է եղել ծննդատուն, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքը գործել է որպես հոսպիտալ: Ներկայումս Մաշտոցի պուրակին հարող շենքի ճակատային հատվածի հարկաբաժինները դատարկված են և շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի:

Լրահոս
0