ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նոր թեկնածություն է առաջարկել։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը։
«Ազգային ժողովի արձանագրությամբ` Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են»,- ասաց Սահակյանը։
Նա նշեց, որ Զաքարյանի փոխարեն առաջարկվել է էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանի թեկնածությունը։